Զինվորական բազա կատարած այցելության ժամանակ Բոտսվանայի նախագահ Սերետսե Կխամա Յան Կխաման ենթարկվել է վագրակատվի հարձակմանը: Դեպքը տեղի է ունեցել մեկ շաբաթ ռաջ, բայց դրա մասին լուրը տարածվել է միայն այսօր: Այս մասին հաղորդում է BBC-ն և հավելում, որ Բոտսվանայի նախագահը մոտեցել է կենդանու վանդակին, վերջինս էլ թաթով հարվածել է նրա դեմքին: Նախագահին տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում, թեև բժիշկներն ստիպված են եղել երկու տեղից կարել նախագահի դեմքը, իսկ նա ստիպված է եղել նույն օրն օգտվել դիմահարդարի ծառայությունից լրագրողների հետ հանդիպումից առաջ դեմքի սպիները ծածկելու համար:
