Չինաստանում արտ էքսպոյի ժամանակ օգտագործվող գրավիչ կին ռոբոտ զբոսավարին հանել են օգտագործումից, երբ հետաքրքրասեր այցելուները սկսել են նրան ձեռք տալ:
Հյուսիսարևելյան Չինաստանի Լյաոնին նահանգի Ցզինչժոու քաղաքում կազմակերպված Ցզինչժոու համաշխարհային այգիներ արտ էքսպոյի ժամանակ ռոբոտը այցելուների համար որպես զբոսավար էր ծառայում:
Սակայն այն չափազանց գրավիչ է եղել բազմաթիվ այցելուների համար, որոնք ցանկացել են ավելի մոտիկից ուսումնասիրել ռոբոտին, որը ուներ վառ կարմիր շուրթեր և կապույտ ատլասե զգեստ էր կրում:
Էքսպոյի ներկայացուցիչը հայտնում է, որ իրենք բազմաթիվ այցելուներ են ունենում էքսպոյի ընթացքում, և քանի որ դա մեծ ստրես է զբոսավարների համար, իրենք որոշել են ռոբոտ օգտագործել:
Սակայն նրանք ռոբոտին տվել են գրավիչ կնոջ տեսք և այցելուները սկսել են շոշափել նրա զգեստը, որպեսզի հասկանան, թե ինչ կա դրա տակ: Ուստի ռոբոտը սկսել է անընդհատ փչանալ, որից հետո նրանք հետ են վերադարձրել մարդ զբոսավարներին:
Այժմ նրանք մտածում են հաջորդ տարի մարդ զբոսավար օգտագործեն, թե առավել ռոբոտի տեսք ունեցող ռոբոտ:
Ռոբոտը ստեղծվել էր ամռանը, որպեսզի զբոսավար ծառայի մինչև միջոցառման ավարտը՝ այն է հոկտեմբեր:
Tags: Չինաստան
