Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Լիբիայում ծայրահեղականները հարձակում են կատարել ռուսական դեսպանատան վրա: Պատճառը հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի քաղաքացուհի Եկատերինա Ուստյուժանինովայի կողմից լիբիացի սպայի սպանությունն էր:
Հետաքննությունը ենթադրում է, որ ռուսական դեսպանատան վրա կատարված հարձակումը Եկատերինա Ուստյուժանինովայի արարքի դիմաց վրեժ է: Չորեքշաբթի նա սպանել է լիբիական ՌՕՈՒ-ի սպա Մուհամեդ աս-Սուսիին,ապա, իբր սպանվածի արյունով պատին ուղերձ է թողել, որում դատապարտել է Քադաֆիի ռեժիմի տապալումը: Ինչն է դրդել կնոջը նման ծայրահեղ միջոցների դիմել` անհայտ է: Ծանոթների խոսքով, կինը կարող էր հոգեկան խանգարումներ ունենալ:
Այն, որ Եկատերինա Ուստյուժանինովան անտարբեր չէր Լիբիայի ու նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ճակատագրի հանդեպ,աղջկա ծանոթներին հայտնի դարձավ 2011-ին: Այն ժամանակ նա առաջին անգամ մեկնեց աֆրիկյան երկիր: Տրիպոլի ժամանելուց անմիջապես հետո, նա իր բլոգն է վարում, իսկ հետո ստեղծում Լիբիայի մարտերի լուրերով կայք: Երկու ռեսուրսն էլ արտասահմանում մեծ տարածում են գտնում: Մի քանի լուրեր հրապարակվում են նաև այլ կայքերում, իսկ որոշ ժամանակ անց, լրատվական գործակալությունները հրաժարվում են նրա հետ աշխատել:
“Մեկ, թե երկու լուր հրապարկվեց,հետո նա ասաց, որ Ռուսաստանում իրեն տհաճ է ու միայն Լիբիայում են իսկական տղամարդիկ: Ես փորձեցի նրան տարհամոզել, սակայն հասկացա, որ աղջկա գլխում շիլափլավ է”,-պատմել է “ANNA-news” գործակալության խմբագիր Մարատ Մուսինը:
Ուստյուժանինովան շարունակում է աշխատանքն անգամ այն ժամանակ, երբ վերջանում են փողերն ու Ռուսաստանի դեսպանատունը ստիպված վճարում է նրա պարտքերն ու պետության հաշվին հայրենիք վերադարձնում: Տանն արդեն նա համացանցով երիտասարդների հետ է կապ հաստատում, որոնք կամենում են մասնավոր հիմունքներով Լիբիա մեկնել:
“Նա պարզապես հիվանդ էր Քադաֆիով: Նա ուղիղ էլ ասում էր, որ Քադաֆին իր համար ամեն ինչ է, ոչ որպես քաղաքական գործիչ կամ տղամարդ, դա ինչ որ պայծառ կերպար էր: Կյանքի միակ ուրախությունը: Ես կարծում եմ` հոգեբանական խախտում էր, կամ նման մի բան: Հետո նա խոստովանեց, որ չէր կամենում լրագրողական նպատակով մեկնել, այլ ցանկանում էր իր սիրելի Քադաֆիին պաշտպանել”,-ասում է Ուստյուժանինովայի ծանոթ Երշովը:
Ուստյուժանինովայի քայլերը երբեք հնարավոր չի եղել կանխատեսել: 2007-ին նա հեշտությամբ ընդունվել է Նովոսիբիրսի պետհամալսարան, օտար լեզուների ֆակուլտետ, որտեղ իսկույն էլ ընտրել է արաբական լեզուները: Իսկ հետո ինքնուրույն մտել է փաուերլիֆտինգի խումբ և կես տարում սպորտի եռամարտի վարպետի նորմատիվներ հանձնել:
“Դա իմ թիմի ռեկորդն էր: Նա մասնակցեց Ռուսաստանի մրցումերին”-պատմել է Նովոսիբիրսկի Ֆեդերացիայի նախագահը: Նրա ռեկորդը 330 կգ էր: Ընկերների ու մարզիչի խոսքով, Ուստյուժանինովան երբեք բաց մարդ չի եղել, սակայն շրջապատի հանդեպ ագրեսիվություն նույնպես չի արտահայտել:
Մեկ պատճառ էլ կա, ինչի համար թերևս Ուստյուժանինովան որոշում է մեկնել Լիբիա. հակասությունը հոր` Նովոսիբիրսկում խոշոր գործաարարի հետ, որը դադարել էէ դստերը գումար տալ: Դրանից հետո նա համացանցում հովանավորներ է գտնում ու հարազատներին խոստանում, որ Աֆրիկա է մեկնելու ընդմիշտ:
Tags: Քադաֆի