Հունգարիայի համալսարանում ուսանողները, բողոքելով նոր, խիստ դրես կոդի դեմ, դասի ժամանակ հանել իրենց հագուստները:
Ուսանողներին զայրացրել է Կապոշվարի համալսարանի ռեկտորի հրապարակած նոր, խիստ կանոնները:
Արվեստների համալսարանում նույնիսկ դասախոսն է միացել ուսանողներին բողոքելու շատ մեծ լանջաբացվածքներով հագուստը և կարճ շրջազգեստները արգելող կանոնների դեմ:
Այստեղ արգելվել են նաև շատ արտահայտիչ շպարը, ինչպես նաև անխնամ մազերը և եղունգները:
Տեղական լրատվամիջոցներից մեկի կայքում տեղադրված բողոքի ակցիայի տեսահոլովակում երևում է, թե ինչպես են որոշ ուսանողներ դասին մասնակցում ներքնազգեստով, իսկ ոմանք՝ բոլորովին մերկ:
Ուսանողները հայտնել են, որ իրենք կշարունակեն իրենց բողոքի ակցիան և երկուշաբթի օրը ևս դասերին կմասնակցեն լողազգեստներով:
Նոր կանոնները ուսանողներին ներկայացվել են գրավոր նամակով, որտեղ նշված էր, որ տղաները պետք է դասերին մասնակցեն մուգ գույնի կոստյումներով և կոշիկներով, իսկ աղջիկները՝ պիջակով, վերնաշապիկով և տաբատներով:
Ռեկտորը թույլատրել է ավելի թեթև հագուստ կրել ամառվա շոգ եղանակներին՝ նպաստելով նրան, որ ուսանողները հանեն իրենց հագուստները:
Ուսանողներից մեկը հայտնել է, որ լսարանում այնքան շոգ էր, որ իրենք, ինչպես թույլատրված է, հանել են իրենց որոշ հագուստներ:
Tags: Հունգարիա