ԱՄՆ-ը վստահում է թուրքական ժողովրդավարությանը

amnԱնկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն «CNN Türk»-ին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ ուշադրությամբ հետևում է Թուրքիայում տեղի ունեցեղ ժողովրդավարական գործընթացներին ու փոփոխություններին: Դեսպանը ողջունել է օրերս վարչապետ Էրդողանի կողմից հրապարակված «Ժողովրդավարացման փաթեթը» և հայտնել, որ ԱՄՆ-ը հավատում է թուրքական ժողովրդավարության վերելքին:
Նշենք, որ անցած շաբաթ ներկայացված բարեփոխումների փաթեթով նախատեսվում է ասորիներին վերադարձնել Մոր Գաբրիելի վանական համալիրը, տեղանուններին վերադարձնել իրենց պատմական անունները, վերջ դնել քաղաքական պատճառներից ելնելով տարածքների անվանափոխության պրակտիկային, թույլ տալ դասավանդել օտար լեզուներով մասնավոր դպրոցներում, փոխել ցույցերի, երթերի անցկացման կանոնները, խստացնել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների պատիժը, քննարկել ընտրությունների անցկացման փոփոխման հավանականությունը, թույլատրել գլխաշորի կրումը պետական կառույցներում և այլն:

Tags: