Ինչպես հաղորդում է «CNN Türk»-ը՝ Թուրքիան սկսել է թուրք-սիրիական սահմանին պատի կառուցումը, որի միջոցով կանխվելու է սիրիացիների անօրինական մուտքը երկիր: Հայտնի է, որ կառուցվող պատը 2 մետր բարձրություն է ունենալու: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրիքայի տարածքում բնակություն է հաստատել մոտ 300 հազար սիրիացի փախստական: Սրանցից մոտ 181 հազարը բնակվում է թուրքական կառավարության կողմից ստեղծված ճամբարներում, իսկ մոտ 100 հազարին ապաստան է հատկացվել թուրք-սիրիական սահմանային շրջաններում:
Նշենք, որ Սիրիայում ներքաղաքական պայքարի սկզբից ի վեր մոտ 2 մլն մարդ է լքել երկիրը, որոնց հիմնական մասը բնակեցվել է հարևան երկրներում տեղակայված ճամբարներում՝ Լիբանանում, Իրաքում, Թուրքիայում և Հորդանանում:
Tags: թուրքիա, Սիրիա
