Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հզոր պայթյուն է եղել, որի հետևանքով նվազագույնը 40 մարդ է տուժել: Ոստիկանության ներկայացուցիչ Տոմաշ Խուլանը հաղորդել է, որ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռևս ճշտված չէ: Շենքը մասնակիորեն քանդվել է, հնարավոր է, որ փլատակների տակ մարդիկ են մնացել: Այդ պատճառով էլ գործի են անցել փրկարարական ջոկատները: Ոստիկանները շրջապատել են դեպքի վայրը: Պայթյունից տուժել են նաև հարևան շենքերը, որոնցից մեկը Ազգային թատրոնի շենք է եղել:
Իսկ ահա թուրքական «Radikal» հայտնում է, որ տեղական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, իսկ վիրավորների թիվը արդեն 55-ի է հասել:
Tags: Չեխիա
