Լիգայից դուրս խաղացող ֆուտբոլիստ Ռենե Սթիրը համացանցային հիթ է դարձել՝ 36մ հեռավորությունից գոլ խփելով (տեսանյութ)

Rene SteerԼիգայից դուրս ֆուտբոլիստը, որին Արսենալը երիտասարդ տարիքում դուրս էր թողել իր կազմից, համացանցային հիթ է դարձել՝ Անգլիայի գավաթի խաղարկության ժամանակ 36 մետր հեռավորությունց գոլ խփելով:

250,000 օգտատեր արդեն դիտել է YouTube-ում տեղադրված հոլովակը, որտեղ պաշտպան Ռենե Սթիրը երեքշաբթի լիգայից դուրս Նեոտս Թաունի երկրպագուներին զարմացրել է ձախ ոտքով խփած իր գոլով:

Նման համարձակ փորձ կատարել է Պելեն 1970թ-ի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Չեխոսլովակիայի հետ խաղի ընթացքում, սակայն բոլորի կողմից մեծագույն ֆուտբոլիստ համարվող խաղացողի խփած գնդակը պարզապես անցել էր դարպասի կողքով:

Հրաշալի գոլը արդեն հավակնում է սեզոնի գոլ համարվելուն:

23-ամյա Ռենեն նշում է, որ ինքը չի նկատել, թե ինչ հեռավորության վրա է գտնվում, իսկ եթե նկատեր դա, ապա երբեք չէր կարողանա նման բան անել՝ ավելացնելով, որ ինքը չի հիշում, թե ինչպես գնդակը անցավ այդ տարածությունը կամ ինչպես այն հասավ դարպասին, իր մոտ միայն տպավորվել է դարպասի մի անկյունին հարվածելը:

Ամեն դեպքում նրա հարվածը չի փրկել իր թիմին և երկրորդ խաղակեսի ժամանակ Նեոտսը պարտվել է 1-2 հաշվով:

 

Tags: