Իրանի իսլամական մշակույթի և ուղղորդման նախարարությունը արգելել է ապրանքների և ծառայությունների գովազդներում կանանց նկարների օգտագործումը: «Մեհր» լրատվական գործակալությունը հաղորդմամբ՝ նախարարությունը Թեհրանի տպագրիչների միությանը հրահանգ է ուղարկել՝ տպագրական բոլոր կազմակերպություններին կարգադրելով իրենց գովազդներում այլևս չօտագործել կանանց պատկերներ: «Կանանց նկարների նպատակային օգտագործումը հակասում է օրենքներին»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Նշենք, որ սա նախարարության նմանօրինակ առաջին արգելքը չէ: Անցյալ անգամ էլ նրանք արգելել էին գովազդներում կիրառել արտասահմանյան ֆանտաստիկ ֆիլմերի և մուլտֆիլմերի հերոսների նկարները:
Tags: իրան
