Վանա լճի վրայով ՉԹՕ է թռել

van«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Վան քաղաքի տեղական լրատվական թերթերից մեկի սեփականատեր Մուրադ Չուրքուն կիրակի օրը հանգստանալու և լուսանկարներ անելու համար գնացել է Վանա լճի ափին գտնվող Իսքելե առափնյա գոտի: Որոշ ժամանակ զբոսնելով ափով, Չուրքունը լճի հյուսիսային մասում գտնվող Չարփանաք կղզու մոտ մի մարմին է նկատում:

Նրա վկայությամբ՝ ամպի նմանվող այդ մարմինը արագ շարժում էր և փոխում իր ձևը: Չուրքունը, զարմանալով իր տեսածից, սկսում է լուսանկարել այդ օտար մամնին: «Երբ տեսա այդ մարմինը, սկզբում ուշադրություն չդարձրի, սակայն հետո այն սկսեց շարժվել և փոխել իր ձևը: Լուսանկարեցի այն և տեսա, որ այդ մարմինը նման է ՉԹՕ-ի: Որոշ ժամանակ անց մարմինը հեռացավ այդտեղից: Կյանքումս այդպիսի բան չէի տեսել, շատ զարմացա: Չգիտեմ, թե տեսածս մարմինը ինչ էր, սակայն կարող եմ ասել, որ այն նման էր ՉԹՕ-ի»,-պատմել է Մուրադ Չուրքունը:

Tags: