Երկար տարիներ այն համարվում է Եվրոպայի ամենահարուստ երկիրը:
Մինչ եվրոպական մյուս երկրները պայքարում են ֆինանսական խնդիրների և գործազրկության դեմ՝ շվեյցարացի ակտիվիստները որոշել են կառավարությունից յուրաքանչյուր քաղաքացու համար ամսական սահմանված նվազագույն եկամուտ պահանջել:
Ակտիվիստները շվեյցարիայի Բազել քաղաքի Volksbank բանկի անվտանգության սենյակում թափել են յուրաքանչյուր քաղաքացուն խորհրդանշող հինգ ցենտանոց մետաղադրամների 8 միլիոն կապոց:
Այնուհետև Generation Basic Income Initiative-ի թիմը 15 տոնա կշռող գումարը նետել է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում գտնվող պառլամենտի շենքի առջև:
Նախաձեռնության նպատակը այն է, որ կառավարությունը յուրաքանչյուր քաղաքացու վճարի ամսական նվազագույն 2,700 դոլար պարտադիր եկամուտ:
Կազմակերպությունը պառլամենտին ներկայացրել է 130,000 ստորագրությամբ մի ցուցակ, որով պահանջվում է օրենք ընդունել Շվեյցարիայի բոլոր քաղաքացիներին ամսական պարտադիր 2,700 դոլար վճարելու մասին:
Շվեյցարական պառլամենտը անդրադառնում է 100,000 ստորագրություն հավաքած ցանկացած հարցի:
Ըստ տեղեկությունների՝ շվեյցարական կառավարությունը այժմ զայրացած է, քանի որ ստիպված են լինելու այս հարցին ևս անդրադառնալ:
Ըստ The Richest-ի՝ Շվեյցարիան չունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափ:
Tags: Շվեյցարիա
