Եգիպտոսում կրկին բախումներ են, 4 զոհ, 140 վիրավոր

kahireԵրեկ երեկոյան Եգիպտոսում նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 4 մարդ է զոհվել, տուժել է մոտ 140 հոգի: Այս մասին է հայտնել Եգիպտոսի ներքին գործերի նախարար Սեյիդ Շաֆիքը: Թուրքական «Հաբերլերը» հաղորդում է, որ բախումները առաջացել են այն բանից հետո,երբ Մուրսիի աջակիցները ցանկացել են երթով հասնել Կահիրեի Թահրիր հրապարակ:
Իսլամիստները, բողոքելով տեղի ունեցած ռազմական հեղաշրջման և զանգվածային ձերբակալությունների դեմ, հոկտեմբերի 6-ին՝ Զինված ուժերի օրվա առիթով նպատակ էին դրել զբաղեցնելու Կահիրեի Թահրիր հրապարակը: Սակայն անվտանգության ուժերն ու իսլամիստների հակառակորդները փակել են ցուցարարների ճանապարհը՝ առաջացնելով բախումներ: Ուժայինները ցուցարարներին ցրելու համար արցուքանբեր գազ և հրազենային զենք են կիրառել:

 

Tags: