Ադրբեջանի զինված ուժերն ավարտել են Ռուսաստանից Գաբալայի կայանի հանձնում-ընդունումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիեւը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Գեներալը հայտնել է, որ ռուսաստանցի բոլոր զինծառայողներն ընտանիքների հետ միասին լքել են Ադրբեջանը: “Կայանն արդեն մեր վերահսկողության տակ է”,-ասել է նա:
Գաբալայի կայանի շահագործման վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել էր 2002թ.-ին: Սկսած 2013թ.-ի դեկտեմբերի 10-ից Ռուսաստանը դադարեցրել էր շահագործումը՝ վարձակալման սակագների թանկացման պատճառով.Ադրբեջանը վարձակալման համար պահանջել էր 300 մլն դոլար:
1984թ.-ին որպես խորհրդային ՀՀՊ համակարգի մաս կառուցված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը թույլ էր տալիս 6 հազար կմ շառավղով հետևել բալիստիկական հրթիռների մեկնարկին:
