Ադրբեջանում ընդդիմության ներկայացուցիչներ են ձերբակալվել

2Ադրբեջանի իշխանությունները ճնշում են գործադրում ընդդիմության նկատմամբ: Հոկտեմբերի 4-ի գիշեր Սումգաիթում ձերբակալվել են մեջլիսի անդամ,  Ադրբեջանի “Ազգային ճակատ” կուսակցության նեկայացուցիչ Էլչին Հասանովը, կուսակցության քաղաքային կազմակերպության ղեկավար Ուլվի Գուլիևը և Ալշան, Ադիշիրին ու Մահիր անուններով ակտիվիստներ, հաղորդում է “Թուրան” գործակալությունը:

Երիտասարդներին ձերբակալել են ոստիկանության աշխատկիցները 00:20-ի սահմաններում, երբ նրանք փակցնում էին Դեմոկրատական Ուժերի Ազգային Խորհուրդ կուսակցությունից նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի քարոզչական նյութեր:
Ձերբակալվածներին բերման են ենթարկել քաղաքային ոստիկանության 1-ին բաժանմունք և ցուցմունք վերցնելուց հետո` ժամը 03:00-ի սահմաններում, ազատ են արձակել:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հաշվետվության մեջ գրել են, որ ձերբակալվածները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ Հասանովը նաև չի ենթարկվել ոստիկանությանը:
Հոկտեմբերի 5-ին Հասանովին դարձյալ ոստիկանություն են կանչել և հաղորդել, որ գործը դատարանը կուսումնասիրի:

 

Tags: