Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրւմ, որը տեղավորւմ է 14 հազար հանդիսական, անցկացվեց գերծանրքաշային երկու հանրածանոթ բռնցքամարտիկների, օլիմպիական խաղերի չեմպիոնների մրցամարտ: Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինին` պաշտպանելով պրոֆեսիոնալ բռնցքամարտկների գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
12 ռաունդանոց հանդիպումն Կլիչկոն անցկացրեց վստահ, նրա հարվածներից հետո 3 անգամ Պովետկինիը հայտվեց նոկդաունում`ռինգի հատակին: 37-ամյա Կլիչկոն հաղթեց 34-ամյա Ալեքսանդր Պովետկինին մրցավարների միաձայն որոշմամբ: Պովետկինն առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:
Tags: բռֆնցքամարտ, սպորտ, Վլադիմիր Կլիչկո