Իրանի իշխանությունները ձերբակալել են չորս մարդու, որոնք պատրաստվում էին հարձակում գործել ատոմային օբյեկտներից մեկի վրա, այդ մասին հաղորդում է Իրանի Իսլամական հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեխին:
Որպեսզի նրանց գործունեության մասին ավելի շատ տեղեկություններ հավաքեն, իշխանությունները սկզբից թույլ են տվել կասկածյալներին շարունակել աշխատանքը և հարմար պահի ձերբակալել են: Այժմ հարցաքննություն է ընթանում: Կասկածյալների ինքնության և թե որ օբյեկտի մասին է խոսքը, չի հաղորդվում, ներկայացնում է “Вести ФМ“-ը:
Tags: իրան