Հոկտեմբերի 6-ին, ժամը 09.50-ին Արագածոտնի մարզի Ավանի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ համագյուղացի՝ 1966 թ. ծնված Յ. Մ.-ն հոկտեմբերի 5-ին ժամը 20.30-ի սահմաններում մեկնել է գյուղի հարակից արոտավայր և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Հայտարարվել է հերթափոխից ազատ անձնակազմի հավաք` որոնողական աշխատանքներ իրականացնելու համար:
Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և թիվ 21 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները:
Ժամը 18.07-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Որոնողական աշխատանքները կվերսկսվեն հոկտեմբերի 7-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
