Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին Գյոլբաշըում տեղակայված առևտրի կենտրոններից մեկի բացման ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Բահչելին անդրադարձել է օրերս Էրդողանի արած այն հայտարարությանը, թե այրանը (թան) թուրքական ազգային խմիչք է: «Այրանը Անատոլիայի մեր ժողովրդի համար կոկորդը փափկեցնող բնական մի ըմպելիք է, որը խմում են հացի հետ միասին: Սխալ է դրան տալ խմիչքի իմաստ»,-Բահչելիի խոսքերն է վկայակոչում թուրքական «Radikal»-ը:
