Սիրիայի իշխանությունները կիրակի միջազգային փորձագետների հսկողությամբ ոչնչացրել են քիմիական զենքի զինանոցի մի մասը:
Անցած շաբաթ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը(ՔԶԱԿ) հաստատեց Սիրիայում քիմիական զենքի պաշարների ամբողջությամբ ոչնչացման պլանը, որը ենթադրվում է, որ կավարտվի 2014-ին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, որն այդ որոշմանը պարտադիր բնույթ է տալիս ու նախատեսում չենթարկվելու դեպքում պատժամիջոց կամ ռազմական ուժ կիրառել:
Սիրիական իշխանություններն անվտանգության նկատառումներով որոշել են հրապարակայնորեն չբացահայտել Քիմիական զենքն արգելող կազմակերպության ներկայացուցիչների զենքի պահեստներ այցելելու տեղն ու ժամանակը:
Tags: ՄԱԿ