Նիգերիայի կենտրոնական հատվածում` Նիգեր գետում, շրջվել ու ջրասույզ է եղել 70 մարդ տեղափոխող նավը: Զոհվել է առնվազն 18 մարդ: Դեպքը կատարվել է կիրակի, նախնական տվյալներով վթարի պատճառ կարող է դարձած լինել գերբեռնվածությունն ու նավի մաշվածությունը:
Նման դեպք տարածաշրջանում եղել էր սեպտեմբերի վերջին: Այն ժամանակ նավաբեկության հետևանքով 42 ուղևոր զոհվեց:
Tags: նավաբեկություն