Հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհը տարածվել է “Քեմփ Պենդլթոն” ռազմաբազայի վրա: KTLA հեռուստաալիքի տեղեկացմամբ, հրդեհից ոչ հեռու գտնվող բնակելի տներից տարհանվել է 230 մարդ ու զինվորական հոսպիտալի 30 հիվանդ:
Փրկարարների տվյալներով, հրդեհը բռնկվել է շաբաթ, հոկտեմբերի 5-ին. ուժգին քամին նպաստել է կրակի արագ տարածմանը: Հիմա հրդեհը 600 հա տարածք է լափել: 200 հրշեջ է ներգրավված հրդեհաշիջման գործում .օպերացիային ուղղաթիռներ են մասնակցում:
Tags: հրդեհ