Ադրբեջանում սադրիչները փորձել են խափանել նախագահի ընդդիմադիր թեկնածուի հանդիպումը

2Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանում` “Բաքը” կինոթատրոնում, մի խումբ սադրիչներ փորձել են խափանել Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից ներկայացված նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի քարոզչական հանդիպումը:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը , դեռևս նախքան երիտասարդության հետ հանդիպումը, դահլիճ են ներխուժել սադրիչներ, որոնք, ընդդիմադիրների դեմ կարգախոսեր բղավելով, փորձել են խանգարել միջոցառման անցկացմանը:

Հանդիպման կազմակերպիչների և մասնակիցների խնդրանքներից հետո, ոստիկանությունը դահլիճից դուրս է հանել սադրիչներին: Սակայն կարճ ժամանակ անց նրանք կրկին վերադարձել են ՝ փորձելով ծեծկռտուք սարքել: Բուռն բողոքից հետո ոստիկանությունը ևս մեկ անգամ ստիպված է եղել հեռացնել նրանց:

Հասանլին անձամբ հանդիպմանը չի մասնակցել`մեկ այլ հանդիպմանը լինելու պատճառով:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 9-ին:

Tags: