Ամերիկյան երգչուհի Մադոննան Harper’s Bazaar տաբլոիդում հրապարակել է անկեղծ ինքնակենսագրական էսսե : Համաշխարհային երգչուհին պատմում է իր կարիերայի առաջին տարիների մասին, որոնք, մեղմ ասած, նրա կյանքի ամենապայծառ էջերը չէին: Մասնավորապես, աստղը պատմել է, թե իրեն ինչպես են բռնաբարել:
Երգչուհին իր պատմությունը սկսում է դպրոցական տարիներից: Դժվար է հավատալ, որ մի քանի սերունդների համար սեքս սիմվոլ համարվող կինը պատանի հասակում չի փայլել գեղեցկությամբ: Լուիզա Չեկոնեն, որ հետագայում հայտնի դարձավ Մադոննա կեղծանվամբ, պրակտիկորեն ընկերներ չի ունեցել: Նրան նյարդայնացրել են իր հասակակիցները, որոնք ծխել են մարիխուանա և խմել են գարեջուր, գրում է դերասանուհին:
“Այդպես էին իրենց պահում բոլորը, և ինձ համար հետաքրքիր չէր լինել բոլորի նման: Ես չէի սափրում թևատակերս և հագնվում էի ռուս գեղջկուհու նման, կրում էի գլխաշոր և հագնում երկար զգեստներ: Երբ ակտիվ հասարակական կյանք չես վարում, ավելի շատ ժամանակ ես ունենում մտածել ապագայի մասին: Այդ ժամանակ ես որոշեցի լքել Միչիգանը և ուղևորվել Նյու Յորք, որպեսզի այնտեղ իսկական դերասանուհի դառնամ”:-գրում է Մադոննան:
Ապագա աստղին այնտեղ գրկաբաց չեն ընդունում և նա ստիպված է լինում տեղավորվել շատ փոքրիկ բնակարանում ու տարբեր ոչ արհեստավարժ աշխատանքներ կատարել:
“Իմ բնակարանը մի քանի անգամ թալանել են, ավելի ճիշտ` երեք անգամ: Տարօրինակ է, որ երբ առաջին անգամ տարան ռադիոընդունիչը, ես այլևս ոչ մի արժեքավոր բան չունեի: Բայց դա դեռ ամենը չէ: Մի անգամ ատրճանակի սպառնալիքով ինձնից խլեցին իմ բոլոր փողերը: Դրանից քիչ անց դանակով զինված տղամարդը ինձ քարշ տվեց կտուր և բռնաբարեց”,-խոստովանում է Մադոննան:
Նա նաև պատմել է, որ ապրելու համար ստիպված է եղել բնորդուհի աշխատել: “Մարդիկ նայում էին իմ մերկ մարմնին, ես էլ իրենց էի նայում”,-գրում է երգչուհին:
1995 թ. Մադոննան արդեն պատմել էր իր կենսագրության այդ տհաճ դիպվածների մասին, սակայն մինչ վերջերս նա գերադասում էր չհիշել դրանց մասին:
Tags: Մադոննա