Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ գերծանրքաշային ուկրաինացի հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն Մոսկվայում հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինին:
IBF, IBO, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնը պարզաբանել է, որ այնքան էլ հեշտ չի եղել առավելության հասնել մրցակցի նկատմամբ:
«Կարծում եմ, արժանի հաղթանակ եմ տարել, բայց գտնում եմ, որ կարող էի ավելի լավ դրսևորել ինձ: Մրցամարտ էի անցկացնում մի բռնցքամարտիկի հետ, որը ոչ մի կերպ չէր ցանկանում անձնատուր լինել: Պովետկինի համար դա շատ կարևոր հանդիպում էր, թերևս, ամենակարևորը` իր մարզական ամբողջ կենսագրության ընթացքում: Չնայած շատ ուժեղ հարվածներին, նա կարողացավ մինչև վերջ կանգնած մնալ ոտքերի վրա: Նույնիսկ մրցամարտի վերջում հակառակորդս փորձում էր հարվածներ հասցնել: Մի փոքր հիասթափված եմ, որ չկարողացա հաղթել նոկաուտով: Չնայած շատ մոտ էի, բայց այդպես էլ չկարողացա նոկաուտի ենթարկել նրան»,- պարզաբանել է Կլիչկոն:
Tags: բռնցքամարտ, սպորտ, Վլադիմիր Կլիչկո