Մշակույթի նախարարը Գյումրիի “Սև բերդի” անօրինական շինարարության մասին

IMG_1229Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր Գյումրիում էր և լրագրողների խնդրանքով անդրադարձավ Գյումրու “Սև բերդ” ամրոցի շինարարությանը: Թեև շաբաթներ առաջ նախարարությունը նշել էր շինաշխատանքների դադարեցման մասին, այնուամենայնիվ, տարածքում ինչ-որ աշխատանքներ կատարվում են:

“Իմ աշխատողներն ինձ ասացին, որ նախագիծը նոր է բերվել մշակույթի նախարարություն: Մենք նախագիծը կհաստատենք և ըստ այս նախագծի կկատարվեն շինարարական աշխատանքները: Հիմա աշխատանքները կանգնեցված են”, – հայտարարեց Հասմիկ Պողոսյանը:
Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե շինարարությունն ընթանում է, նախարարը հավելեց. “Ես հիմա այնտեղով կգնամ ու կնայեմ: Նախորդ անգամ էլ ինձ նույն հարցը տվեցին և ես ասացի` դադարեցրել ենք աշխատանքներն ու սպասում ենք նախագծին: Նախագիծն օրերս նոր ներկայացվել է մշակույթի նախարարություն: Համենայնդեպս, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր իրականության մեջ չի եղել դեպք, երբ մշակույթի նախարարությունը սխալ նախագծի տակ դնի իր ստորագրությունը կամ տա իր համաձայնությունը: Մյուս կողմից ես նաև ողջունում եմ բոլոր այն խմբերին ու անհատներին, ովքեր հետևում են այդ գործընթացներին ու մեզ տեղեկացնում”:

Tags: