Հայաստանի նախագահը իրեն անսխալ է համարում. ադրբեջանցի քաղաքագետ

mubariz_akhmedogluԱդրբեջանի քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիայի կենտրոնի նախագահ, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն, գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, նշել է, որ եվրոպական պատգամավորներին տված նախագահի պատասխանները ցույց են տալիս, որ նրա «հակասական և անտրամաբանական դատողության մեջ ոչինչ չի փոխվել»: Ահմեդօղլուի խոսքերով՝ Սարգսյանը ավելացրեց է իր մոլորությունների և հակասությունների թիվը:

Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ահմեդօլուն սուր քննադատության է ենթարկել նախագահ Սարգսյաին դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: «Սարգսյանը այնքան հայտնի դեմք չէ, ինչքան Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը և Ադրբեջանի հետ պատերազմի մյուս հրահրիչները: Սակայն նա ավելի շատ է ատում Ադրբեջանը, ադրբեջանցի ժողովրդին և թյուրքերին: Միայն Սարգսյանի մահը սկիզբ կդնի հայերի բարոյական մաքրագործմանը: Հայաստանի նախագահը կարծում է, որ նույնիսկ Աստված կարող է սխալվել, միայն թե ոչ ինքը»,-ասել է Ահմեդօղլուն:

Tags: