Բաքվում կայացել է “Օկուպացված Աղդամ (Ակնա)” համակարգչային խաղի շնորհանդեսը

4Բաքվում հոկտեմբերի 7-ին կայացել է “Օկուպացված Աղդամ (Ակնա)” համակարգչային խաղի շնորհանդեսը, որին մասնակցել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի փոխնախարար Ինթիգամ Բաբաևը, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը

“Այս խաղը կնպաստի մեր երկրի պատմության ուսումնասիրությանը, դրական ազդեցություն կունենա ռազմահայրենասիրական ոգով երիտասարդների և պատանիների դաստիարակությանը: Վստահ եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականության և ադրբեջանական բանակի մարտունակության շնորհիվ մենք այլ շրջանների հետ միասին կազատագրենք նաև Աղդամը (Ակնա)”, -հայտարարել է Բաբաևը:
Ըստ նրա` մեկ տարի առաջ ստեղծվել է առաջին համակարգչային խաղը` “Օկուպացված Շուշի”: Ներկայումս մշակվում են “պատմական թեմատիկայով” մի շարք այլ համակարգչային խաղեր: Մինչև տարեվերջ տեղի կունենա ևս մեկ խաղի շնորհանդեսը:
“Խաղը ռազմական ժանրով է, նպատակը Աղդամը (Ակնա) զավթիչներից ազատելն է: Խաղում օգտագործվել են օկուպացիայից առաջ և դրանից հետո Ղարաբաղի և Աղդամի (Ակնա) իրական նկարներ”,-հայտարարել է խաղի ծրագրավորող Ֆարիլ Ահվերդիևը:

 

 

Tags: