Հայկական հարցը նաև Թուրքական հարց է. Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուր«Bestanuce 1» լրատվական կայքում հրապարակված լուրի համաձայն՝ հայազգի արվեստագետ, գրող, դիվանագետ Շառլ Ազնավուրը խոսել է Հայոց ցեղասպանության հարցի մասին: Ազնավուրը, նշելով, որ թուրքական կառավարության թերությունը Հայկական հարցի անտեսումն է, ասել է. «Հայկական հարցից են խոսում, սակայն այն իրականում Թուրքական հարց է»:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ազնավուրի՝ Թուրքիայում համերգով հանդես չգալու պատճառը հայ-թուրքական տարաձայնություններն են, երգիչը պատասխանել է. «Թուրքիայում լրագրողների, գրողների հետ կապեր ունեմ: Սակայն գիտեմ, որ այնտեղ երգել չեմ կարող, քանի որ և՛ թուրքերին, և՛ հայերին հնարավոր է անհանգստացնեմ: Բայց ես բաց մտածելակերպով և բաց սրտով մարդ եմ և կուզենայի, որ նրանց հանդիպելիս նրանք էլ նման հայացքներ ունենային: Թուրքիային երբեք ոչ չեմ ասի, քանի որ այն իմ մոր հայրենիքն է»:

 

Tags: ,