Իրանը շարունակում է արգելափակել մուտքը դեպի «Facebook» և «Twitter»

twitter_facebookԻրանը շարունակում է արգելափակել մուտքը դեպքի «Facebook» և «Twitter» սոցիալական կայքերը: Այս մասին հաղորդում է «ISNA» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ինֆորմացիոն և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հայտարարությունը: Սեպտեմբեր ամսին տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Իրանի իշխանությունները հնարավոր է պայմանականորեն դադարեցնեն «Facebook» սոցկայքի արգելափակումը: «Մենք պետք է զարգացնենք զտման խելացի համակարգեր, որպեսզի առանձնացնենք «Facebook»-ի անօրինական և օգտակար բովանդակությունը»,-ասել է Իրանի համացանցի զտման կոմիտեի անդամ Ռեզի Ագամիրը՝ նշելով, որ մուտքը դեպի «Facebook» հնարավոր է բացվի միայն զտման համակարգերի կատարելագործումից հետո:
Սեպտեմբեր ամսին Իրանի նախագահը, պատասխանելով երկրում գործող համացանցի գրաքննության վերացման մասին հարցին, նշել էր, որ այս նպատակով կստեղծվի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հատուկ կոմիտե: Նախագահը նաև նշել էր, որ ինֆորմացիոն աղբյուրներից օգտվելը բոլոր մարդկանց իրավունքն է, այդ թվում նաև իրանցիների:

Tags: