Ադրբեջանում ռազմական մեքենա է վթարի ենթարկվել:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը գրանցվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում:
Պաշտպանության նախարարության N զորամասի “Ուրալ” մակնիշի ռազմական մեքենան ընկել է ձորը: Արդյունքում մեքենայի վարորդը`1974թ.-ին ծնված Մամեդ Հուսեյն օղլու Հուսեյնովը մահացել է դեպքի վայրում, զինվոր Իլքին Օրուջևը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:
