Արդեն երկրորդ անգամ Esquire ամսագիրը “Վրիժառուների” աստղին ճանաչել է ամենասեքսուալ կինը: Առաջին անգամ այդ տիտղոսին Սկարլետ Յոհանսոնն արժանացել է 2006 թ.: Յոթ տարի անց նա հաստատել է իր անվանումը և հայտնվել հայտնի հրատարակության կազմին:
Esquire -ի նոյեմբերյան կազմը զարդարում է 28-ամյա Սկարլետ Յոհանսոնը, որին հրատարակությունը ճանաչել է մոլորակի ամենասեքսուալ կինը: Դերասանուհին միակն է , որ այդ տիտղոսին արժանացել է երկու անգամ: Ինքը` Յոհանսոնը, այդ ամենն այսպես է մեկնաբանել.” Գիտեք, ես հիմա շտապում եմ: Ես 28-ամյա կին եմ կինոբիզնեսում,ճի՞շտ է: Շուտով ինձ կառաջարկեն մայրերի դերեր:Այդ ժամանակ ես կմտածեմ, միգուցե կանգ առնելու ժամանա՞կն է: Ես պետք է աշխատանքի միջոցով (թատրոնի, պրոդյուսերության և Esquire-ի համար նկարվելու) պաշտպանեմ ինձ դրանից:
Սկարլետ Յոհանսոնը հատուկ կինոնախագծում` «Ֆիլմ պրո / կինոարտադրություն» Espresso
Այժմ դերասանուհու ապագա նախագծերում են հետևյալ ժապավենները` «Նա», «Շեֆ», «Առաջին վրիժառուն.երկրորդ պատերազմը»,«Վրիժառուները. Ալտրոնայի ժամանակաշրջանը»:
Tags: Սկարլետ Յոհանսոն

