Իսպանիայի Բիլբաո քաղաքում պայքարը սկսեցին շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի մասնակիցները:
Առաջին տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Մրցակիցները կատարեցին 43 քայլ:
Խաղաղ ելք ունեցավ նաև անգլիացի Մայքլ Ադամսի և ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի մրցամարտը:
Արոնյանի հաջորդ մրցակիցը Մամեդյարովն է:
