Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:
Հարցը քննարկման է դրվել նաև Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարպետության, ինչպես նաև ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում:Նախատեսված է քննարկում նաև ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում:
ՀԽ ենթահանձնաժողովների որոշումները կամփոփվեն Հանրային խորհրդի փոքր, ապա լիագումար նիստում, որից հետո Հանրային խորհուրդն իր վերջնական դիրքորոշումը կհայտնի բարձրացված հարցի վերաբերյալ:
