Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու է 10 թեկնածու

1Հոկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով 08:00-ից սկսած, Ադրբեջանում “լռության օր” է: Համաձայն ԱՀ-ի ընտրական օրենսգրքի` մինչ հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունները վերջին 24 ժամը արգելվում է ցանկացած նախընտրական քարոզարշավ և քարոզչություն, որի նպատակը ընտրողներին հանգիստ իրադրությունում կողմնորոշվելու և սեփական թեկնածուի հարցում ընտրության հնարավորությունն  է:

Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ արգելված են նաև զանգվածային լրատվամիջոցներում սոցհարցումների և արդյունքների կանխատեսումների մասին նյութերի հրապարակումը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախագահական ընտրություններին մասնակցելու են 10 թեկնածու` իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության նախագահ, երկրի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, “Ումիդ” (Հույս) կուսակցության ղեկավար Իգբար Աղազադեն, Միլլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Զահիդ Օրուջը, “Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ” կուսակցության ղեկավար Հուդրաթ Հասանղուլիևը, “Ժամանակակից Մուսավաթ” կուսակցության առաջնորդ Հաֆիզ Գաջիևը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն, “Ազգային վերածնունդ” կուսակցության նախագահ, պատգամավոր Ֆարաջ Գուլիևը, Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին, “Ադալեթ” (Արդարություն) կուսակցության նախագահ, պատգամավոր Իլյաս Իսմայըլովը և Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն:

Ադրբեջանում քվեարկելու իրավունք ունի 5.141.000 քաղաքացի: