Խաղաղ օվկիանոսում վթարված օդապարիկից հինգ կին են փրկվել, երկու մարդ համարվում է անհետ կորած

A Peruvian Navy helicopter flies over passengers of a hot air balloon that crashed in the open sea, during a search and rescue mission near CaneteՊերուի իշխանություններին հաջողվել է Լիմայից 96 կիլոմետր հեռավորության վրա Խաղաղ օվկիանոսում վթարված զբոսաշրջիկներով լի օդապարիկից փրկել հինգ կնոջ:

Կանանց հայտնաբերել են օդապարիկի զամբյուղից ութ ժամ սառը ջրում կախված վիճակում մնալուց հետո:

Կանանց տեղափոխել են հիվանդանոց, սակայն ոստիկանական ուղղաթիռը և նավակը փնտրում են անհետ կորած օդաչուին և մեկ այլ տղամարդու:

Օդապարիկի մեջ գտնվողներից ոչ մեկ փրկարարական բաճկոններ չի կրել:

Ըստ տեղեկությունների օդապարիկի վրա գտնված բոլոր մարդիկ պերուի բնակիչներ են եղել:

Մի շարք կամավորներ ևս միացել են որոնողական աշխատանքներին:

Ներքին գործերի նախարարը հույս ունի որքան հնարավոր է շուտ գտնել այդ մարդկանց, քանի որ նրանք դեպի ափ լողալու փորձ են կատարել: