Իլհամ Ալիևի դուստրը պարգևատրվել է ռուս ուղղափառ եկեղեցու շքանշանով

3Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, Ռուսաստանում հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանով պարգևատրվել է իշխանուհի Օլգայի 3-րդ կարգի շքանշանով:

Ինչպես հաղորդում է “Թրենդ” գործակալությունը, Լ. Ալիևան այդ պարգևին արժանացել է Աստրախանում իշխան Վլադիմիրի հուշարձանի տեղադրմանն աջակցելու, ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամության ամրապնդման գործում բազմաթիվ արժանիքների համար:
Այս շքանշանին ավելի վաղ արժանացել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային հավաքի ֆեդերացիայի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը և Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնա Ռոմանովան:

 

 

Tags: