Եթե Թուրքիան չօգնի ընդդիմությանը, պատերազմը մի քանի ամսում կավարտվի. Բաշար Ասադ

asadՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել գերմանական «Der Spiegel» ամսագրին՝ խեսելով երկրում տիրող պատերազմական իրավիճակի մասին: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Սիրիան կվերականգնի իր նախկին ուժը՝ Ասադը նշել է. «Եթե Թուրքիան դադարեցնի օգնություն տրամադրել ընդդիմադիր ուժերին, իսկ Սաուդյան Արաբիան ու Քաթարը այլևս ֆինանսապես չօգնեն նրանց, ապա մի քանի ամսվա ընթացքում խնդիրը լուծում կստանա»:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ Ասադը համուզմունք է հայտնել, որ սիրիական ժողովրդի մեծամասնությունը իրեն է աջակցում: «ԱՄՆ իմ դեմ է, ողջ Արևմուտքն իմ դեմ է, Արաբական աշխարհի բոլոր երկրները և հարևան Թուրքիան իմ դեմ են: Այնուհանդերձ ես ոտքի վրա եմ կանգնած, նշանակում է սուպեր մա՞րդ եմ: Ո՛չ: Միայն Սիրիայի ժողովրդի մեծ մասի աջակցության շնորհիվ»,-ասել է Ասադը:

Tags: ,