Ադրբեջանում ընտրությունները տեղի են ունենում ռեպրեսիաների ֆոնի ներքո. Amnesty International

5Սպառնալիքները, վատ վերաբերմունքը, անօրինական ձերբակալությունները, արհեստական մեղադրանքները և դատական անարդար որոշումները հոկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին Ադրբեջանի իշխանությունների կողմից ճնշումների մասն են կազմում, ասվում է միջազգային “Amnesty International” իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

“Գրեթե ամեն օր քաղաքացիական ակտիվիստները ձերբակալվում են, և նրանց մեղադրանքներ են ներկայացվում: Դրանք այնքան հաճախ են տեղի ունենում, որ նույնիսկ դժվար է գնահատել իրադրության բարդությունը”, -ասել է “Amnesty International”-ի Եվրոպայի և Ասիայի հարցերով տնօրեն Ջոն Դալուսենը:
“Մենք արդեն 14 մարդու “խղճի բանտարկյալ” ենք ճանաչել, և նրանք ճաղերի հետևում են միայն այն պատճառով, որ ազատորեն արտահայտել են իրենց տեսակետը և մասնակցել խաղաղ ցույցերի”, -ասվում է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը կոչ է անում ազատ արաձակել խղճի բոլոր բանտարկյալներին  առանց որևէ նախապայմանների:

 

Tags: