Ուլտրա ուղղափառ ռաբբիի մահից հետո՝ ավելի քան 700,000 սգավոր էր հավաքվել մասնակցելու Իսրայելում երբևէ տեղի ունեցած ամենամեծ հուղարկավորությանը

Jews attend the funeral of Rabbi Ovadia Yosef5Այսօր Երուսաղեմում 700,000 սգավոր էր հավաքվել մասնակցելու ուլտրա-ուղղափառ ռաբբի Օվադյա Իոսիֆի հուղարկավորությանը:

Հազարավոր ոստիկաններ էին դուրս բերվել փողոցներ հրեական ավանդույթի համաձայն՝ գոռալով հոգևոր առաջնորդի մարմնի մոտ կանգնել փորձող ամբոխին կառավարելու համար:

Շտապօգնության աշխատակիցների տվյալներով՝ անկարգությունների արդյունքում 20 մարդ վնասվածքներ է ստացել: Հուղարկավորությանը մասնակցում էին նաև նախագահ Շիմոն Պերեսը և վարչապետ Բենյամին Նաթանյահուն:

Իրաքում ծնված ռաբբին մահացել է այսօր, 93 տարեկան հասակում:

Նա հրեական օրենքի իրավարար էր և միջին արևելքից ու հյուսիսային Աֆրիկայից ներգաղթած հրեաների իրավունքների պաշտպան:

Rabbi Ovadia YosefԱվելի քան 100 հետևորդներ գիշեր ու ցերեկ անց էին կացնում նրա հիվանդասենյակի մոտ՝ նախքան բժիշկները հայտարարեցին նրա օրգան համակարգերի չաշխատելու վերաբերյալ:

Նաթանյահուն ռաբբի Օվադյային նկարագրում է որպես իրենց սերունդների ամենամեծ ռաբբիներից մեկը՝ ավելացնելով, որ հրեա ժողովուրդը կորցրել է իր ամենաիմաստուն մարդկանցից մեկին:

Իր ցավակցությունը հայտնելով նրա ընտանիքին, աշակերտներին և հետևորդներին՝ վարչապետը հայտնել է, որ նրա հետ իր յուրաքանչյուր հանդիպումից հետո ինքը ավելի իմաստուն էր դառնում և ինչ-որ բան սովորում նրանից:

Ազգի ամենակարևոր դեմքերից մեկի՝ ռաբբի Օվադյայի առողջական վիճակը վերջին մի քանի շաբաթների ընթացքում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր գտնվում:

Նրան հիվանդանոց էին տեղափոխել անցած ամիս երիկամների հետ կապված խնդիրների պատճառով:

 

Tags: