Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խորհրդարանին խնդրել է իրեն հատուկ իրավասություններ տալ, որոնք անհրաժեշտ են կոռուպցիային ու տնտեսական պատերազմին դիմադրելու նպատակով:
“Եթե կոռուպցիայի մասշտաբները մեծանան քայքայման կապիտալիստական տրամաբանությանը համապատասխան, ապա մեզ մոտ սոցիալիզմ չի լինի:Մենք պատերազմ ենք սկսել կոռուպցիայի դեմ ու չենք կանգ առնի, քանի դեռ չենք հաղթանակել”,-հայտարարել է նա Ազգային ասամբլեայի պատգամավորների առջև ելույթի ժամանակ:
Նրա նախորդը` Ուգո Չավեսը, իր կառավարման 14 տարիների ընթացքում 4 անգամ Ազգային ասամբլեայից հատուկ իրավասություններ է ստացել, ինչը թույլ տվեց, որ նա ավելի քան 200 նախագահական հրաման ստորագրի, որոնք օրենքի ուժ ունեին: Հատուկ իրավասությունները Չավեսին տրվում էին 6 ամսից մինչև մեկուկես տարով:
Tags: Մադուրո
