Պետծառայողներին` անվճար վիբրատոր

o_833847Սպիտակ տան աշխատակիցներն, որոնք պետբյուջեի շուրջ բանավեճերի արդյունքում հարկադիր արձակուրդ են վերցրել, հիմա  նոր զբաղմունք ունեն. Vibrators ընկերությունը, որը սեքս-խաղալիքներ է արտադրում, հայտարարել է, որ պատրաստ է իր արտադրանքը  անվճար տրամադրել  առանց աշխատանքի մնացած պաշտոնյաներին:

Ֆիրմայի ներկայացուցիչներն իրենց կայքում հայտարարություն են տեղադրել, որ  օրական 200  հատ 10 սմ-անոց վարդագույն վիբրատոր կարող են  բաժանել բոլոր պետծառայողներին, ովքեր  երկրում ստեղծված տնտեսական բարդ  իրավիճակի պատճառով չվճարվող հարկադիր արձակուրդ են վերցրել:

Ակցիան մեկնարկել է հոկտեմբերի 4-ին. մի քանի օրում Vibrators-ի ներկայացուցիչները 400 վիբրատոր են առաքել: Սակայն նոր աշխատանքային շաբաթվա մեկնարկի հետ ընկերությունը տեմպն արագացրել է ու արդեն երկրորդ օրն է, ինչ պատվիրատուներին է ուղարկում  օրական 200 վիբրատոր: Ընկերության սեփականատերն ասում է, որ պատրաստ են պետծառայողներին ապահովել վիբրատորներով, եթե անգամ հարկադիր արձակուրդը ձգվի մինչև դեկտեմբեր: