Կատուները սթրես են ապրում, երբ իրենց շոյում են: Նման եզրահանգում են արել Բրազիլիայի, Ավստրիայի ու Մեծ Բրիտանիայի գիտնականները: “Ֆիզիոլոգիա ու վարք” հանդեսում հրապարակած իրենց հետազոտության արդյունքներում նրանք բացահայտել են, որ կատուների օրգանիզմում շոյանքի ընթացքում “սթրեսի հորմոն”` կորտիզոլ է մշակվում:
Հետազոտության հեղինակներից մեկի` Դենիել Միլսի խոսքով, “հատկապես սթրես են ապրում այն կատուները, որոնք շոյանքը չսիրելով հանդերձ, թույլ են տալիս իրենց փաղաքշել”:
Պարզվեց նաև, որ փափկամազիկները դեմ չեն, որ իրենցից բացի տանն ուրիշ կատուներ էլ լինեն,քանի որ մյուս կատուները շեղում են տիրոջ ուշադրությունն ու փաղաքշանքը:
Tags: ուսումնասիրություն
