Ճապոնական Կահոսիմա (Կյուսյու կղզի) պրեֆեկտուրային երեկ պատուհասած “Դանաս” թայֆունի պատճառով (իր հետ հորդառատ անձրևներ է բերել), ջրհեղեղ է առաջացել, 8.5 հազար տուն է հոսանքազրկվել, 3 մարդ` վիրավորվել:
Երկրի հարավում Ճապոնիայի օդերևութաբանական ազգային վարչությունը փոթորկի նախազգուշացում է հայտարարել, հետաձգվել է 15 ավիաթռիչք: Ներկայում թայֆունի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 25 մետր/վրկ-ի, տեղ-տեղ` 35 մ/վրկ: “Դանասը” շարժվում է հյուսիսարևելյան ուղղությամբ` դեպի Ճապոնական ծով, ու վաղը կարող է հասնել Ֆուկուսիմային: “Դանասը” (ֆիլիպինցի բնիկների լեզվով նշանակում է` “զգալ”) արդեն 24-րդ արևադարձային փոթորիկն է, որ այս սեզոնում գոյացել է Խաղաղ օվկիանոսում:
Tags: փոթորիկ