Բրիտանիայում ոչ մեծ ինքնաթիռը Համբերսայդ օդանավակայանում նստեցրել է ուղևորը, քանի որ օդաչուն թռիչքի ժամանակ վատ է զգացել:
Հենց օդաչուն տագնապի ազդանշան է հնչեցրել, օդանավակայան են կանչվել երկու ավիակոնստրուկտորներ, որ օգնեն ուղևորին ինքնուրույն նստեցնել ինքնաթիռը: Ուղևորը ոչ մի փորձ չի ունեցել,այդուհանդերձ, “հիանալի աշխատանք” է կատարել ու հաջող նստեցրել է ինքնաթիռը 4-րդ հնարավորությունից հետո: Բարեհաջող վայրէջքն ուղեկցվել է դիսպետչերների ծափերով:
Tags: պատահար