Ռուսաստանի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռը Սիրիայի տարածքով անցնելիս հարձակման ռիսկի տակ է հայտնվել, սակայն բարեբախտաբեր վիրավորներ չկան, ինքնաթիռը ևս չի վնասվել:
Պետական լրատվական գործակալություն ՌԻԱ-Նովոստիի տեղեկություներով՝ ինքնաթիռը կրակահերթի տակ է հայտնվել երկուշաբթի օրը: Սակայն նախարարության կայքում որևէ մանրամասներ չի հայտնվում այս կապակցությամբ՝ բացի նրանից, որ ինքնաթիռի անձնակազմը ականատես է եղել ռազմական գործողությունների, որոնք վտանգել են ինքնաթիռի ապահովությունը:
Արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչը ԻՏԱՌ-Տասս լրատվական գործակալությանը հայտնել է, որ ինքնաթիռում 159 ուղևորներ են եղել:
Տրանսպորտի նախարարության տեղեկություններով՝ NordWind չարտերային ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը Եգիպտոսի Շարմ-ել-Շեյխ հայնգստյան գոտուց վերադառնում էր Կազան, որտեղ էլ այն ապահով վայրէջք է կատարել:
