Նոբելյան մրցանակ Հիգսի բոզոնի համար

131008114651_englert_higgs_512x288_bbc2013-ի ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակը հանձնվել է բրիտանացի գիտնական Պիտեր Հիգսին ու բելգիացի Ֆրանսուա Էնգլերին` բոզոնների գոյությունը տեսականորեն հիմնավորելու համար. բոզոնները մասնիկներ են, որոնց շնորհիվ մյուս տարրական մասնիկները զանգված են ձեռք բերում:

1960-ականներին նրանք այն ֆիզիկոսների խմբում էին, ովքեր փորձում էին տարրական մասնիկների  զանգվածի ֆիզիկական երևույթը բացատրել: Նրանց առաջարկած տեսությունը կանխագուշակում էր Հիգսի բոզոն կոչված մասնիկների գոյությունը, որը 2012-ին հայտնաբերվեց ադրոնային մեծ կոլայդերում:

Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Ռուբեն Սահակյանը վստահ է, որ փորձարար-ֆիզիկոսները Շվեյցարիայում իրոք արձանագրել են այն մասնիկի գոյությունը, որի մասին ասում էր Հիգսն ու մյուս տեսաբանները:

“Այս տարվա պարգևը նվիրված է շատ փոքր մի բանի, որը բացատրում է մնացած ամեն ինչը մեր աշխարհում”,-հայտարարել է Գիտությունների շվեդական թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Շտաֆան Նորմարկը:

Tags: