Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

1Ադրբեջանում այսօր`հոկտեմբերի 9-ին, մեկնարկել են նախագահական ընտրությունները: Քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով 08:00 և ավարտվելու է 19:00: Ընտրություններին մասնակցում են 5.141.000 ընտրողներ, ովքեր քվեարկելու են 125 ընտրատարածքների 5491 ընտրատեղամասերում, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:

Նախագահական ընտրություններին մասնակցում է 10 թեկնածու` իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության նախագահ, երկրի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, “Ումիդ” (Հույս) կուսակցության ղեկավար Իգբար Աղազադեն, Միլլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Զահիդ Օրուջը, “Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ” կուսակցության ղեկավար Հուդրաթ Հասանղուլիևը, “Ժամանակակից Մուսավաթ” կուսակցության առաջնորդ Հաֆիզ Գաջիևը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն, “Ազգային վերածնունդ” կուսակցության նախագահ, պատգամավոր Ֆարաջ Գուլիևը, Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին, “Ադալեթ” (Արդարություն) կուսակցության նախագահ, պատգամավոր Իլյաս Իսմայըլովը և Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն:

Ընտրություններին հետևելու են 51.898 դիտորդներ   գրեթե 100 երկրներից:

Tags: ,