Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ կամրջի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Երևանյան փողոցում գտնվող «Կարմիր կամուրջ» բենզալցակայանի մոտակայքում «Միցուբիշի» մակնիշի 29 SS 740 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի պատնեշին, ինչի հետևանքով առաջացել է բռնկում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Շարժիչի հատվածում այրվել են էլ. լարեր:
Tags: ավտոպատահար