Իգդիր նահանգի Թուզլուջայի շրջանը Հայաստանից բռնազավթելու 93-ամյակի առթիվ Թուզլուջայի քաղաքապետը մոտեցել է հայ-թուրքական սահմանի զրոյական կետին, 93 սպիտակ և կարմիր մեխակներ գցել Արաքս գետը և ի նշան խաղաղության` աղավնիներ թռցրել:
Ինչպես հաղորդում է “Հայ թերթ” կայքը, Իգդիր նահանգի Թուզլուջայի քաղաքապետ Ահմեդ Սաիթ Սեդրեթին Թյուրքանը, իշխող “Արդարություն եւ զարգացում” կուսակցության Թուզլուջայի գրասենյակի ղեկավարները քաղաքացիների հետ մոտեցել են Հայաստանի հետ սահմանի զրոյական կետին։
Թուզլուջայի քաղաքապետը նշել է, որ նախկինում հայ և թուրք ժողովուրդները միասին խաղաղության մեջ են ապրել, սակայն այսօր “Սփյուռքը ցանկանում է թշնամացնել և իրարից հեռացնել հայերին և թուրքերին”:
“Աշխարհի 4 կողմում խաղաղության համար աղավնիներ բաց թողեցինք։ Սահմանի անմիջապես մյուս կողմում մեր հայ հարևանների հետ եղբայրաբար, բարեկամաբար համատեղ տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման հիմքի համար ծաղիկներ ենք գցում”,-ասել է թուրք պաշտոնյան։
Tags: թուրքիա