Չինաստանի պետական CCTV լրատվամիջոցի տեղեկություններով՝ հեղեղված ածխի հանքում 10 օր փակված մնացած երկու հանքափորներ են փրկվել:
Սակայն դեպքի վայրում հայտնաբերել են նաև 10 զոհված այլ հանքափորների:
Լրատվամիջոցը հայտնում է, որ դժբախտ պատահարը տեղի էր ունեցել սեպտեմբերի 28-ին Շանսի նահանգի Չժենշենի ածխի հանքում, որտեղ այդ պահին 42 հանքափորներ էին աշխատում: Երեսուն հանքափորները դեպքից հետո անմիջապես դուրս էին բերվել:
Դեպքի վայրում աշխատում էին ավելի քան 850 փրկարարներ:
Դժբախտ պատահարի պատճառները դեռևս պարզվում են:
Tags: Չինաստան
